Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են հացահատիկի արտահանման հարցը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման մեխանիզմը։
«Մենք բանակցություններ ենք վարել Սերգեյ Լավրովի հետ, քննարկել ենք քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել ՄԱԿ-ի առաջարկած մեխանիզմի շրջանակներում: Մենք մշտական կապ ենք պահպանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ այդ թեմայով, երեկ ես նաև հեռախոսազրույց եմ ունեցել Ուկրաինայի ղեկավարի հետ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։