Սերգեյ Լավրովը ժամանակից շուտ է լքում G20-ի գագաթնաժողովը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանակից շուտ է մեկնում G20-ի երկրների արտգործնախարարների համաժողովից:
«Լավրովը դեռևս երկկողմ բանակցություններ է վարում, այնուհետև նա կխոսի մամուլի հետ և կհեռանա»,- dpa-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հրատարակության տվյալներով՝ այդ պատճառով Լավրովը չի մասնակցի հանդիպման երկրորդ կեսին կայանալիք պաշտոնական ճաշին։