Ճապոնիայի նախկին վարչապետը մահացել է՝ մահափորձից հետո
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հիվանդանոցում մահացել է ՝ մահափորձից հետո: Այս մասին հայտնել է NTV-ն:
Հիշեցենք, որ մահափորձ էր իրականացվել նախկին վարչապետի նկատմամբ:
Ըստ ականատեսների՝ հնչել էր երկու կրակոց. Աբեն ընկել է երկրորդից հետո։ Հարձակվողը կրակել է թիկունքից:
Ոստիկանությունը հայտնել է, որ Աբեն վիրավորվելուց անմիջապես հետո ուշագնաց է եղել, բայց հետո տեղափոխման ընթացքում նրա վիճակը ծանր է դարձել:
Սինձո Աբեն գտնվում էր Նարա քաղաքի համալսարանական հիվանդանոցում: