Կապանի քաղաքապետը, թեև առանց ծաղիկների, բայց ժամանակ գտավ դիմավորել Աննա Հակոբյանին (ֆոտո)
Աննա Հակոբյանն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան: Այնտեղ նրան դիմավորել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Ի տարբերություն Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի և Շիկահող համայնքի կարի արտադրամասի պատասխանատու Վլադիկ Աղաթելյանի, Գևորգ Փարսյանն Աննա Հակոբյանին ծաղիկներ չի նվիրել։
Ամեն դեպքում, չի զլացել ժամանակ հատկացնել և թանգարանի մուտքի մոտ անձամբ ընդունել Փաշինյան Նիկոլի կնոջը։
Իսկ թե ինչ նպատակով է Աննա Հակոբյանը շրջայց կատարում Սյունիքում՝ սա արդեն առանձին թեմա է, որի ձայնը դեռ կլսվի։
