Ռուսաստանն ու Ղրղզստանը կստորագրեն փաստաթուղթ, որով կունենան միասնական ՀՕՊ համակարգ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է Ղրղզստանի հետ երկու պետությունների հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգ ստեղծելու ՌԴ կառավարության առաջարկը։
Ռուսաստանի Դաշնության Նախագահի հուլիսի 8-ի համապատասխան հրամանը հրապարակվել է ուրբաթ օրը իրավական տեղեկատվության կայքում:
Փաստաթուղթը հանձնարարում է ՊՆ-ին ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ վարել ղրղզական կողմի հետ և ստորագրել նշված համաձայնագիրը Բիշքեկի հետ։
