Ուկրաինան ռուսներից կվերադարձնի տարածքները, երբ բավականաչափ զենք ստանա. Զելենսկի
Ուկրաինան ռուսներից կվերադարձնի տարածքները, երբ բավականաչափ զենք ստանա: Նաև հույս կա, որ որոշ տարածքներ կարող են «ազատագրվել» նաև դիվանագիտական ճանապարհով, CNN-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք պայքարելու ենք մեր տարածքի յուրաքանչյուր կտորի համար։ Հնարավոր է, որ մենք միանգամից չվերադարձնենք ամեն ինչ, սա հասկանալի է։ Որոշ բաներ վերադառնում են մարտի դաշտում: Դա անելու համար մենք պետք է տեխնիկապես ապահով լինենք: Երբ մենք տեխնիկապես ապահովված լինենք, մենք կվերցնենք մեր տարածքները, բայց հավանաբար կցանկանայինք հավատալ, որ որոշ տարածքներ դիվանագիտական ճանապարհով կվերադարձնենք։ Դիվանագիտական ճանապարհն ավելի քիչ զոհեր է պահանջում, բայց ավելի շատ ժամանակ է»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում РБК-Ուկրաինան։
Ուկրաինական պետության ղեկավարը նշել է, որ ուկրաինացիները պատրաստ չեն զիջել իրենց տարածքները և ճանաչել դրանք Ռուսաստանի Դաշնության կազմում: