ՄԱԿ-ում դատապարտել են Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բանաձեւ է ընդունել, որը դատապարտում է Աֆղանստանում կանանց իրավունքների խախտումները եւ կոչ է անում իշխող թալիբներին վերջ տալ սահմանափակող գործելակերպին, հայտնում է Reuters-ը։
2021 թվականին թալիբների իշխանության գալուց հետո երկրում կանանց իրավունքների հետ կապված իրավիճակը դարձել է աղետալի։ Նրանք բախվել են հագուստի, տեղաշարժի և կրթության սահմանափակումների՝ չնայած թալիբների նախկին խոստումներին:
«2021 թվականի օգոստոսից մարդու իրավունքների իրավիճակը Աֆղանստանում լրջորեն վատթարացել է, հատկապես կանանց և աղջիկների համար», - ասել է բանաձեւը ներկայացրած Չեխիայի դեսպան Վացլավ Բալեկը: