Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ կկառուցի
Ֆինլանդիայի սահմանապահ օրենքում փոփոխություններ կլինեն, որով թույլ կտրվի արգելապատնեշներ տեղադրել Ռուսաստանի հետ սահմանին, հաստատվել են Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի կողմից և ուժի մեջ կմտնեն հուլիսի 15-ից, ասվում է Ֆինլանդիայի ՆԳՆ մամուլի հաղորդագրությունում։
«Սահմանապահների մասին օրենքում ավելացվում են նաև սահմանային գոտում պատնեշներ կառուցելու լրացուցիչ դրույթներ: Նպատակը սահմանային անվտանգությանը սպառնացող տարբեր գործոններին ավելի լավ նախապատրաստվելն է»,- ասվում է հայտարարության մեջ: