«Դիմադրություն» շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի 15-ին
«Դիմադրություն» շարժման գործողությունների արդյունքների վերաբերյալ աստիճանաբար մեծանում է միջազգային խոշորագույն կազմակերպությունների արձագանքը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Վարդեւանյանը միեւնույն ժամանակ տեղեկացրել է՝ հուլիսի 15-ին՝ ժամը 19.30-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որի ժամանակ եվրոպական այցի արդյունքները կներկայացնի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։