Բայդենը ստորագրել է Ուկրաինային 400 միլիոն դոլար օգնություն հատկացնելու հրամանագիր
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Ուկրաինային 400 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, որի մասին հայտարարվել է ուրբաթ, հայտնում է BBC-ն։
Փաստաթղթում, որը զետեղված է Սպիտակ տան կայքում, ասվում է, որ Բայդենը լիազորում է պետքարտուղարին՝ փոխանցել այդ գումարը պաշտպանության մատակարարումների և պաշտպանության նախարարության ծառայությունների, ինչպես նաև ռազմական կրթության և վերապատրաստման համար: