ԱՄՆ-ն նախապես տեղեկություններ է ունեցել Ուկրաինայում ռուսական կողմի պլանների մասին. Ջո Բայդեն
Ամերիկյան հետախուզական ծառայությունները Վաշինգտոնին նախապես տեղեկություններ են տրամադրել Ուկրաինայում այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության» անցկացման հետ կապված ռուսական կողմի պլանների մասին։
Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Լենգլիում Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայան կատարած այցի ժամանակ։ «Մեր հետախուզության մասնագետների անհավատալի աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք աշխարհին զգուշացնել, թե ինչ է ծրագրում Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում: Մենք տեսել ենք, թե ինչ է նա անում։ Դուք դա տեսաք»,- ասել է ամերիկացի առաջնորդը:
Նրա խոսքով՝ ամերիկյան հետախուզական ծառայությունները չեն բացահայտել իրենց աշխատանքի աղբյուրներն ու մեթոդները։ «Սա վճռորոշ դեր է խաղացել մեր գործընկերներին և դաշնակիցներին ամբողջ աշխարհում համախմբելու և նրանց միասնությունը պահպանելու գործում»,- ասել է Ամերիկայի նախագահը:
Բայդենը ԱՄՆ-ի հետախուզության ծառայությունն անվանել է ամբողջ աշխարհի լավագույն հետախուզական գործակալությունը: