Սինձո Աբեի վրա կրակած տղամարդը ցուցմունք է տվել. նա հայտնել է, որ ի սկզբանե Աբեին չի ցանկացել սպանել
Տեցույա Յամագամին, ով կրակել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա, ի սկզբանե ցանկացել է հարձակվել մեկ այլ անձի վրա, հայտնում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննական մարմինների աղբյուրներին:
Ինչպես կալանավորն ասել է հարցաքննության ժամանակ, ի սկզբանե ծրագրել է սպանել որոշակի կրոնական խմբավորման առաջնորդին։ Սակայն հետո մտափոխվել է և որոշել հանցագործություն կատարել քաղաքական գործչի նկատմամբ, քանի որ նրան համարում էր կազմակերպությունում ներգրավված։ Թե կոնկրետ որ կրոնական խմբի մասին է խոսքը, չի նշվում։
Գործակալությունը նշում է նաև, որ ոստիկանությունը խուզարկել է Յամագամիի տունը և այնտեղ հայտնաբերել իրեր, որոնք նման են պայթուցիկ սարքի և ինքնաշեն զենքի։
Հիշեցնենք, որ Աբեն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ավելի ուշ մահացել է: