Ռուսական կողմն Ուկրաինայում կվերսկսի ավելի լայնածավալ գործողություններ. ISW
«Ուկրաինայի Լուգանսկի մարզում ռուս զինվորականները զբաղված են մարտունակության վերականգնմամբ և հետագա հարձակման համար ուժեր հավաքելով»: Այս մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW):
Հաղորդագրության համաձայն՝ ռուսները շարունակում են ավելի սահմանափակ հարձակողական գործողություններ իրականացնել, որպեսզի ուկրաինական պաշտպանական ուժերը չտիրապետեն նախաձեռնությանը:
«Երբ ռուս զինվորական հրամանատարները որոշեն, որ բավականաչափ պատրաստված են ավելի լայնածավալ հարձակողական գործողության վերսկսման համար, նրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակեն լայնածավալ առաջխաղացումը՝ ավելի շատ զորքերով և ավելի համառությամբ, քան հիմա»,- ասվում է ISW վերլուծության մեջ: