Ադրբեջանն օկուպացված Շուշիում բնակելի թաղամաս է կառուցում
«Շուշիում արդեն սկսվել է 23 շենքից բաղկացած առաջին բնակելի համալիրի շինարարությունը»: Այս մասին հայկական օկուպացված Շուշիում հայտարարել է Ալիևի հատուկ ներկայացուցիչ Այդին Քարիմովը։
Նա ասել է, որ Շուշիում առաջին բնակիչներին վերաբնակեցնելու աշխատանքները շարունակվում են։
«Հաջորդ տարեվերջին մենք առաջին բնակիչներին կբնակեցնենք այնտեղ և նրանց կտանք իրենց տների բանալիները»,- ասաց նա։