Բա առանց դրոշակներ, ֆանարիկներ, սահմանադրաբա՞ր, բա առանց մանդատներով պա՞ր. Աննա Աբրահամյանը Շրի Լանկայի դեպքերը համեմատել է Հայաստանում կատարվողի հետ (տեսանյութ)
Միջազգայնագետ Աննա Աբրահամյանը, ով հաճախ է քննադատում Հայաստանի ընդդիմությանն ապարդյուն քայլերթեր կազմակերպելու և իշխանությանը հեռացնելու համար ընտրված «քաղաքակիրթ» ու «սահմանադրաբար» ճանապարհը, անդրադարձել է Շրի Լանկայում կատարվածին, երբ ցուցարարները զանգվածաբար մտել են նախագահական նստավայր ու վերահսկողության տակ վերցրել այն:
Աբրահամյանը մասնավորապես գրել է.
«Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահականը։ Նախագահն ինքնաթիռով փախուստի է դիմել ու լքել երկիրը։ Ցուցարարների մեջ կան 33 վիրավորներ։ Աման-աման, էդ ո՞նց պատահեց։ Բա առանց դրոշակներ, ֆանարիկներ, քաղաքակիրթ ու սահմանադրաբա՞ր, բա առանց մանդատներով պա՞ր... Վա՞յ, 33 վիրավոր են տվել, բայց ոչ թե պայքարող ցուցարարն է բանտում, այլ երկրի մաման լացացնող եթիմակո՞ւյտը։ Սրանք լրիվ դեբիլ են: Սրանք սխալ մեղուներ են»: