Ուկրաինան կստանա ևս 1,7 մլրդ դոլար
«Ուկրաինան USAID-ի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Զարգացման միջազգային ասոցիացիայի կողմից ստեղծված հիմնադրամից կստանա 1,7 մլրդ դոլար դրամաշնորհ»,– լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Շմիգալի փոխանցմամբ՝ դրամաշնորհային գումարները USAID-ին կհատկացնի անվերադարձ հիմքով և կմուտքագրվեն Ուկրաինայի պետբյուջե՝ ուղղվելով առողջապահական ապահովագրության ծախսերին։