Չինաստանում սկսվել է աշխարհի ամենահեռահար ռադիոլոկացիոն կայանի կառուցումը
Չինաստանում սկսվել է աշխարհի ամենահեռահար ռադիոլոկացիոն կայանի կառուցումը, որը պետք է հայտնաբերի 150 միլիոն կմ հեռավորության վրա գտնվող օբյեկտներ՝ Արևը գտնվում է Երկրից այդ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է չինական Huanqiu Ribao (Global Times) թերթը։
Չինա Ֆույան կոչվող օբյեկտը, որը գտնվում է Չունցինի նահանգում, նախատեսված է վտանգավոր աստերոիդներ հայտնաբերելու համար Երկիր մոլորակի հեռավոր մոտակայքում, բայց այն նաև կկարողանա տեսնել մոլորակին ավելի մոտ գտնվող առարկաներ, ինչպիսիք են Լուսինը, արհեստական արբանյակներ և ռազմական հրթիռներ:
Ռադարը բաղկացած կլինի ավելի քան 20 բաշխված ալեհավաքներից՝ 25-30 մետր տրամագծով։ Նախագիծը ղեկավարում է Պեկինի տեխնոլոգիական ինստիտուտը։