Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հետ։ Anadolu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր կապի գրասենյակը հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իսրայելական կողմի նախաձեռնությամբ։
Յաիր Լապիդը Բայրամի կապակցությամբ զանգահարել է նախագահ Էրդողանին։
Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի և Իսրայելի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։
Թուրքիայի նախագահը շնորհավորել է Յաիր Լապիդին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Էրդողանը մաղթել է, որ նոյեմբերի 1-ի ընտրությունները հաջողություն բերեն Իսրայելի ժողովրդին։