Չինաստանը երբեք չեզոք չի մնացել. Բլինկենը քննադատել է Ռուսաստանի հետ Չինաստանի դաշինքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը քննադատել է Ռուսաստանի հետ Չինաստանի դաշինքը։ Այս մասին նա հայտարարել է G20-ի գագաթնաժողովից հետո կայացած ճեպազրույցում։
«Պեկինից լսում եք, որ նրանք հայտարարում են Ուկրաինայի նկատմամբ իրենց չեզոքության մասին։ Ես կսկսեմ նրանից, որ այս ագրեսիայի հարցում բավականին դժվար է չեզոքություն պահպանելը»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Չինաստանը երբեք չեզոք չի մնացել, այլ միշտ աջակցել է Ռուսաստանին և շարունակում է դա անել:
Ավելի վաղ Բլինկենը G20-ի գագաթնաժողովում Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Ամերիկան մտադիր չէ նոր սառը պատերազմ սանձազերծել Չինաստանի հետ։ Բլինկենի խոսքով՝ ԱՄՆ-ը նույնպես մտադիր չէ մարտահրավեր նետել Չինաստանի կոմունիստական կուսակցությանը։