Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՀայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ. ԹանդիլյանԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարություններըՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համարՖուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդԱԲ գրագիտությունը պետք է դառնա ազգային առաջնահերթություն․ ԲՏԱ նախարար«Այժմ մեր հերթն է». Բայդենը խոսել է ամերիկյան ուղու անավարտ լինելու մասինԱրզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվելՔիշնևում աշխատանքը դադարեցնում է «Ռուսական տունը»Զարմացել եմ՝ տեսնելով Խամենեիի հրաժեշտին լացող իրանցիներին․ ԹրամփՉինաստանում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են, զոհեր կանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2600-ըՌուսաստանը առաջարկել է Կոնստանտինովկայում հումանիտար գործողություն և ժամանակավոր հրադադարԹուրքիան չի թույլատրել 2000 ուղևոր ունեցող զբոսանավի մուտքը իր նավահանգիստներՀայտնի է Իրանի շուրջ հաջորդ բանակցությունների ամսաթիվըՌուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական գործողությունները․ Պեսկովի հայտարարություններըՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածՓեզեշքիանը համոզել է Իրանի գերագույն առաջնորդին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետԵրևանում քննարկվել է կանանց դերը դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիԼինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահինՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինՌազմարդյունաբերական ներուժի հնարավորությունները կկիրառվեն ՆԳՆ համակարգումՀՀ ԱԳՆ. Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունելՄաhաgել է ռուս ամենահայտնի գնչու դերասանուհիներից Եկատերինա ԺեմչուժնայանՎենեսուելայում երկրաշարժից հետո որոնողական շունը փրկել է 26 մարդու Շոտլանդացի դերասանը կոչ է անում քայլ անել՝ հանուն Հայաստանում փրկված արջերիԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ Ալիևը շնորհավորել է ԹրամփինԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
Փաշինյանը սոցիալապես անապահով ընտանիքների, զոհվածների երեխաներին ուղարկել է ճամբար, որտեղ հիգիեննայի տարրական պայմաններ չկան, հացն էլ ստիպված են հերթով ուտել
Հրաձգություն ԱՄՆ-ի Միչիգանի նահանգում. կա 2 զոհ և 1 վիրավորԱնահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԱրգենտինայի և Կաբո Վերդեի երկրպագուները բախվել են միմյանց մարզադաշտումՍպանել վիշապին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժածԲագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելովՈրտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը. Hetq.amԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի հետ բանակցությունները Խամենեիի հուղարկավորության ընթացքումԿենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong»-ի վրաԱրևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունՄահացել է տաղանդավոր սաքսոֆոնահար Արթուր Պետրոսյանը
Հասարակություն

«Կանգնիր, կկրակեմ»․ ինչպես են պարեկները «ճռռիկներով», ցուցանակ տապալելով ու սյունին հարվածելով, հանրային տարածքում հետապնդում մեքենան (տեսանյութ)

Պարեկներն իրապես փորձանք ու պատուհաս են դարձել թե՛ վարորդների, թե՛ շարքային քաղաքացիների համար։ Որքան էլ փորձեն վարդագույն գույներով ներկայացնել նրանց կատարած աշխատանքն ու համոզել, որ առանց նրանց չէինք կարող «գլուխ հանել»՝ փաստերն այլ բան են ցույց տալիս։

Իբր քիչ են նրանց պատճառով առաջացած արհեստական խցանումներն ու վթարները՝ պարեկներից շատերն իրենք են ստեղծում վթարային իրավիճակներ։

NEWSPRESS.am-ին է հասել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են պարեկները, ցուցանակը ջարդուփշուր անելով ու անթույլատրելի արագություն բացած, փորձում իբր կանգնեցնել ինչ-որ խախտում արած՝ «Վազ 2101» համարանիշով մեքենա։

Դեպքը տեղի է ունեցել Նուբարաշենում։ Մեզ հասած տեղեկություններով՝ պարեկների «ճռռիկները» տեղի են ունեցել մի վայրում, որտեղ գտնվում է հանրային այգին, մանկապարտեզն ու նաև դպրոցը: Սա նշանակում է, որ ամեն պահի կարող էին փողոցում հայտնվել մանկահասակ երեխաներ ու քաղաքացիներ։ Էլ չխոսենք այն մասին, որ այն, ինչ կատարվել է, տեղի է ունեցել երեխաների աչքի առաջ:

Մեզ հասած տեսանյութն ամբողջական չենք ներկայացրել։ Չհրապարակված հատվածում երևում է նաև, որ այդ պահին մի քաղաքացի հատում է փողոցը․․․ 

Ամեն դեպքում, ներկայացված տեսանյութն էլ բավական է հասկանալու համար, թե ինչ խախտումներ են անում պարեկներն ու որքան են նրանք անկիրթ իրենց գործում։

Պարեկները «ճռռիկներով» հարվածում են ցուցանակին, շրջադարձ կատարում ու հետո էլ հարվածում սյունին: Ականատեսի փոխանցմամբ՝ մեքենան ջախջախվել է այնպես, որ բացվել են անվտանգության բարձիկները:

Ի վիճակի չլինելով շարունակել հետապնդումը՝ վերոհիշյալ պարեկներն օգնություն են կանչում, սակայն ժամանած պարեկներին ևս չի հաջողվում այլևս հայտնաբերել խախտում արած վարորոդին:

Ինչպես արդեն նկատեցինք, տարածքում մանկահասակ երեխաներ ու քաղաքացիներ են եղել, ու չնայած դրան, պարեկները ոչ միայն վթարային իրավիճակներ են ստեղծել, այլև վարորդին բղավել են, թե՝ «կանգնիր, կկրակեմ»: Տարածքում գտնվող երեխաներն այս աղմուկից ու «գոնկաներից» վախեցել են...

Ավելորդ է խոսել այդ պարեկների վարքագծի ու տգիտության մասին։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ աշխատանքի անցնելուց առաջ, ՀՀ ոստիկանության ակադեմիայում 3 մասնագետ ստուգում է նրանց գիտելիքները և, փաստորեն, թույլ է տալիս, որ այս «անկրթությունը» մտնի հասարակության մեջ ու դրսևորվի լկտի պահվածքով։

Հետաքրքիր է, թե այս պարագայում ովքեր են դառնում իրավիճակի պատասխանատուները՝ ոստիկանությո՞ւնը, ովքեր թույլ են տալիս անգրագետ պարեկները խաղան նաև իրենց վարկանիշի հետ, կառավարությո՞ւնը, որը աչք է փակում պարեկների աշխատանքի վրա՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով, թե՞ հենց ոստիկանության ղեկավար Վահե Ղազարյանը, ով ձեռքը սեղանին խփելու և անօրինությունն իրավապահների միջից հանելու փոխարեն փաստացի նպաստում է դրա տարածմանն ու անպատիժ թողնում օրինախախտներին։

Ինչևէ, ամեն դեպքում NEWSPRESS.am-ը հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը խնդրին և ակնկալում, որ շատ կարճ ժամանակամիջոցում կպարզեն, թե ովքեր տեսանյութում հայտնված պարեկներն ու կստանան իրենց պատիժը: