Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Դոնբասից
Կիրակի՝ հուլիսի 10-ի դրությամբ, ռուսական հրետանային ռմբակոծությունները Դոնբասի հյուսիսային հատվածում շարունակվել են։
Այնուամենայնիվ, խոշոր տարածքային առաջխաղացումներ չեն եղել: Այս մասին Twitter-ում հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
«Ուկրաինական ուժերը շարունակել են տեղական ճնշում գործադրել ռուսական պաշտպանական գծի վրա Խերսոնի շրջանի հյուսիս-արևելքում՝ հավանաբար, առանց տարածքային հաջողության»,- ասվում է զեկույցում։