Շրի Լանկայի նախագահի նստավայրը վերածվել է իմպրովիզիացիոն թանգարանի
Ցուցարարների կողմից գրավված Շրի Լանկայի վարչապետի նստավայրը վերածվել է հանպատրաստից թանգարանի: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Այս պահին ցուցարարները շրջում են նստավայրի տարածքում, ներսում հավաքվել է ցուցարարների բազմություն՝ նրանք վանկարկում են կարգախոսներ և սուլում են:
Ավելի վաղ հազարավոր ցուցարարներ գրավել էին Շրի Լանկայի նախագահական պալատը։ Ինքը՝ նախագահ Գոտաբայա Ռաջապակսան, տարհանվել է, և, ըստ լրատվամիջոցների, կարող էր ինքնաթիռով հեռանալ Շրի Լանկայից։
Բժիշկների տվյալներով՝ ցույցերի հետևանքով տուժել է առնվազն 100 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ ու լրագրողներ։