Լոնդոնը պետք է հասնի Ռուսաստանի Դաշնության պարտությանը Ուկրաինայում. Լիզ Թրաս
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, ով առաջադրել էր իր թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում, հայտարարել է, որ Լոնդոնը պետք է հասնի Ռուսաստանի Դաշնության պարտությանը Ուկրաինայում։
«Մենք որպես երկիր բախվում ենք մեծ մարտահրավերների՝ սկսած տնտեսական և անվտանգության խնդիրներից մինչև բնապահպանական խնդիրներ: Մեզ պետք է փորձ ունեցող վարչապետ, ով առաջին իսկ օրվանից կսկսի իրագործել իր ծրագիրը, լինի դա Ուկրաինայում Ռուսաստանին հաղթելը, թե տնտեսությունը զարգացնելը»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Թրասի խոսքերը: