Տարեվերջին աշխարհի բնակչությունը կարող է հասնել 8 միլիարդի
Մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը Երկիր մոլորակի մարդկանց թիվը կարող է հասնել 8 միլիարդի:
Այս մասին ասվում է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի «Աշխարհի բնակչության հեռանկարները 2022» զեկույցում։
ՄԱԿ-ը կարծում է, որ բնակչության աճն առաջին հերթին պայմանավորված է զարգացող երկրներում ծնելիության բարձր մակարդակով։ ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ բնակչության ընդհանուր աճի կեսից ավելին տեղի կունենա ութ երկրներում՝ Հնդկաստանում, Եգիպտոսում, Պակիստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում, Նիգերիայում, Ֆիլիպիններում և Տանզանիայում։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2023 թվականին Հնդկաստանը կդառնա աշխարհի ամենաբնակեցված երկիրը՝ առաջ անցնելով Չինաստանից։