Իգոր Դոդոնը Մոլդովայի ժողովրդին կոչ է արել տապալել իշխանություններին
Մոլդովայում գործող իշխանության տապալման և արտահերթ ընտրությունների մասին երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնը խոսել է իր Telegram ալիքում։
«Սիրելի՛ համաքաղաքացիներ, դուք պատրա՞ստ եք 3 տարի դիմանալ, թե ինչպես են նրանք անտանելի դարձնում մեր կյանքը, թե՞ մենք համախմբվելու ենք և միասին կորոշենք, թե ինչպես փրկել երկիրն ու հասարակությունը: Իշխանությունն արժանի չէ իր մանդատին և պետք է տապալվի՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելու և բնականոն կյանքին վերադառնալու համար»։
Նա մեղադրել է իշխող կուսակցությանը, որ ցանկանում է երկրի տարածքը վերածել ՆԱՏՕ-ի ռազմադաշտ Ռուսաստանի դեմ։ Բացի այդ, նա հիշեցրել է իշխող կուսակցությանը և նախագահ Մայա Սանդուին հարյուրավոր միլիոնների հասնող վարկերը, որոնցով նրանք ծանրաբեռնել են Մոլդովային, ձեռնարկատիրության և գյուղատնտեսության ոչնչացումը, անօրինությունները, կենսամակարդակի անկումը և անգործունակությունը։