Բանտից եկել եմ, որ ընկերներիս ասեմ՝ պայքարը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան. yerkir.am
Ես երբեք ոչ մեկից չեմ փախել, իմ արածների համար էլ եմ պատասխան տալիս, չարածներիս համար էլ։ Ինչ վերաբերվում է մնացած հանգամանքներին, այն ինչ կատարվում է սա քաղաքական է, ունի քաղաքական ենթատեքստ։ Ես չեմ եկել բանտից այստեղ, որ խնդրեմ ինձ ազատություն տաք, իմ համար էդ ազատությունը ոչ մի արժեք չունի, իմ ազատությունը պատկանում է իմ երկրին, իմ հայրենիքին։ Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդայնանը։