Հուսով եմ՝ Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը կարագացնի երկու երկրների միջեւ ընթացող կարգավորման գործընթացը․ Փայլան
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, թվիթերյան գրառմամբ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին, գրել է.
«Նախագահ Էրդողանի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը հուսամ կարագացնի երկու երկրների միջեւ ընթացող կարգավորման գործընթացը»,– գրել է նա։