Էրդողանն ու Զելենսկին քննարկել են «հացահատիկի միջանցքների» ստեղծման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, հուլիսի 11-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ուկրաինական պատերազմին և Սև ծովում հացահատիկի արտահանման անվտանգ միջանցքների ստեղծմանն առնչվող հարցեր»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Էրդողանը նշել է՝ Թուրքիան շարունակում է աշխատել ՄԱԿ-ի կողմից պատրաստված ծրագրի վրա՝ համաշխարհային շուկա ուկրաինական հացահատիկ մատակարարելու համար։ Նա նաև առաջարկել է միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։
Ավելի վաղ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել է նաև հացահատիկի տեղափոխման համար անվտանգ միջանցքների ստեղծման հարցը: