Ջո Բայդենն Իսրայելում կհանդիպի Բենիամին Նեթանյահուի հետ
Սպիտակ տան խնդրանքով նախագահ Իցհակ Հերցոգի հետ հանդիպումից հետո Իսրայելի նախագահի նստավայրում կկայանա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և խորհրդարանական ընդդիմության ղեկավար, Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը։
Այս մասին հայտարարել են իսրայելցի պաշտոնյաները, որոնք ներգրավված են ԱՄՆ նախագահի՝ հուլիսի 11-ի երեկոյան Իսրայել այցի կազմակերպման մեջ:
Նշվում է, որ այս հանդիպմանը կտևի ընդամենը 15 րոպե։ Նեթանյահուի հետ այս կարճ հանդիպումից հետո նախագահական նստավայրում կկազմակերպվի տոնական ընդունելություն՝ Ջո Բայդենի ժամանման կապակցությամբ։
Հրատարակությունը հիշեցնում է, որ Բենիամին Նեթանյահուն և Ջո Բայդենը երկար տարիներ ճանաչում են միմյանց և նախկինում ունեցել են լավ անձնական հարաբերություններ: