Իրանը Ռուսաստանին կտրամադրի մի քանի հարյուր անօդաչու թռչող սարք
Իրանը նախատեսում է Ռուսաստանին փոխանցել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ զենք կրող սարքեր։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
«Մեր տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Իրանի կառավարությունը պատրաստվում է արագորեն Ռուսաստանին տրամադրել մինչև մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են զենք կրել», - ասել է նա։
Պարզ չէ, թե Իրանն արդեն տրամադրե՞լ է որևէ անօդաչու թռչող սարք, ասել է Սալիվանը, սակայն ԱՄՆ-ն տեղեկություն ունի, որը ցույց է տալիս, որ Իրանը պատրաստվում է վարժեցնել ռուս զինվորականներին դրանք օգտագործելու համար արդեն հուլիսին: