Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Հազարավոր զոհերի մեջ մեղադրվող Էրդողանին Նիկոլը շնորհավորում է զոհաբերության տոնի առիթով. Գեղամ Մանուկյան

Նախօրեին Նիկոլի և Էրդողանի կայացած զրույցում բացի դիվանագիտական արտահայտություններից, փոխադարձ շնորհավորանքի թեման խորհրդանշականություն է պարունակում, իսկ Թուրքիան ու իր եղբայր Ադրբեջանը պատերազմից սկսած այդ խորհրդանշականությանը մեծ տեղ են հատկացնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա նաև հավելել է.

«Թուրքերի համար մեծ տոն համարվող կուրբան բայրամի ավարտի վերջին օրը (այս տարի ավարտվում է հուլիսի 12-ին) Նիկոլը շնորհավորում է Թուրքիայի առաջնորդին։ Կուրբան բայրամը զոհաբերության, առաջին հերթին զոհաբերության տոն է: Այդ օրերին թուրքական քաղաքներում ահասարսուռ պատկերներ են լինում, արյան գետեր, որին անդրադառնում է նույնիսկ միջազգային մամուլը (լուսանկարներից մեկը կցվում է)։
Ու 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Թուրքիային նոր ցեղասպանության մեջ մեղադրող Նիկոլը հենց զոհաբերության տոնի վերջին օրը նույն պատերազմում մեր հազարավոր զոհերի մեջ մեղադրվող Էրդողանին շնորհավորում է զոհաբերության տոնի առիթով։ Փոխարենը՝ Էրդողանն էլ Վարդավառն է հիշում, որ նշվելու է հուլիսի 24-ին։ Հատկանշական է՝ Էրդողանն անգամ թուրքահայ համայնքին երբեք այդ առիթով չի շնորհավորել, հիմա հիշում է ժողովրդական տոնը։

Նիկոլի պաշտոնական կայքն այն ներկայացնում է ավելի ընդրգրկուն. իբր Էրդողանը շնորհավորել է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ;  Էրդողանի պաշտոնական կայքում կրոնական տարրը բացակայում է, ուղղակի նշվում է` Վարդավառ:

Թուրքերն ու ադրբեջանցիները խորհրդանիշ շատ են սիրում։ Պատերազմն էլ սկսեցին խորհրդանշական օր, կապիտուլացիոն համաձայնագիրն էլ ստորագրեցին խորհրդանշական օր (Ադրբեջանի դրոշի օրը)։ Հիմա էլ հեռախոսազրույց, որի ընթացքում Նիկոլը թուրքերին շնորհավորում է զոհաբերության օրվա առիթով։ Իսկ այսօր արդեն օր առաջ սահմանը բացելը, համաձայնությունները կյանքի կոչելը ողջունող Փաշինյանը 2021 թվականի մայիսի 10-ին Ազգային Ժողովում հայտարարում էր՝ «Թուրքիան 100 տարի անց վերադարձել է տարածաշրջան, որպեսզի շարունակի հայերի դեմ իր ցեղասպան քաղաքականությունը: Բնականաբար, այս համատեքստում, իհարկե, ցեղասպանության հարցը եւ 44-օրյա պատերազմը կապվել են միմյանց հետ»։ Պարզվեց՝ ցեղասպանի առաջ այսօր արդեն ինքն է դարպաս բացում, թուրքերի այդքան սիրած զոհաբերության տոնի օրերին։

Բայց Նիկոլը զոհաբերության սեղանին թուրքերի առաջ հիմա դնում է ոչ թե ինչ-որ մի կենդանի, ինչպես անում են Թուրքիայում, այլ՝ սեփական Հայրենիքը: Հ.Գ. այս տողերը շարադրելիս դժվարությամբ եմ ինձ զսպում, որ այլ բառամթերք չօգտագործեմ: Կար ժամանակ, որ Էրդողանի հետ այլ տոնով, բառերով ու դիրքից էինք, էի խոսում…»