Մի ամբողջ ժողովրդի ոչխարի տեղ դրած այս անձը լավ կանի՝ նշի, թե այդ ովքեր են անհամբեր սպասում Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը
Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը գրել է.
«Հայաստանի համար լուրջ վտանգ ներկայացնող Անվտանգության խորհրդի քարտուղարը հավակնել է, թե երրորդ երկրի քաղաքացիները, որոնց դիմաց պիտի բացվեն Հայաստան-Թուրքիա սահմաններն ադրբեջանցիները չեն ու այդ մասին ընդդիմության հայտարարությունները գուշակություններ են:
Մի ամբողջ ժողովրդի ոչխարի տեղ դրած հիշյալ անձը լավ կանի նշի այդ «երրորդ» երկրներից գոնե մեկի անունը, որի քաղաքացիներն այս պահին անհամբեր սպասում են Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանն ու դա այնքան կարևոր է, որ դառնում է երկու երկրների ղեկավարների առաջին պատմական հեռախոսազրույցի քննարկման գլխավոր թեմաներից մեկը»: