ԱՄՆ-ն 3 միլիարդ դոլար է փոխանցել Ուկրաինային վերջին երկու շաբաթվա ընթացքում
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 3 միլիարդ դոլար է փոխանցել Ուկրաինային վերջին երկու շաբաթվա ընթացքում։
«1,7 միլիարդ դոլարի դրամաշնորհ է մուտքագրվել Ուկրաինայի բյուջե Համաշխարհային բանկի վստահության հիմնադրամից և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից: Երկու շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ դրամաշնորհն է ԱՄՆ-ից, ընդհանուր օգնությունը կազմում է 3 միլիարդ դոլար»,- ասել է նա:
Անցյալ շաբաթ օրը՝ հուլիսի 9-ին, Ուկրաինայի վարչապետը հայտարարեց, որ Կիևը 1,7 միլիարդ դոլարի դրամաշնորհ կստանա Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունից: