Ոստիկանները գտել են այն մեքենան, որով Գագարինում Range Rover-ի ուղղությամբ 25-ից ավելի կրակոցներ էին արձակել ու փախել (լուսանկարներ)
Ոստիկանները հուլիսի 10-ին Գեղամավան-Գագարին ավտոճանապարհի հարևանությամբ գնտվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են Lada մակնիշի ավտոմեքենան, որով Գագարինում Range Rover-ի ուղղությամբ 25-ից ավելի կրակոցներ էին արձակել ու փախել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են վնասվածքի հետքեր, և կան կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են հուլիսի 4-ին Գագարին ավանի վարչական տարածքում ինքնաձիգից կրակոցներ արձակել Range Rover մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ապա դիմել փախուստի։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
