2 սենյակում ճանճերի մեջ լցված դիերի գարշահոտություն էր․․․ Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է պատմել զոհվածների մասին (տեսանյութ)
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատմում է, թե ինչպես է անձամբ մեկնել Կոտայքի մարզի դիահերձարան ու տեսել զոհված մարտիկների դիերը։ Նա ասուլիսի ժամանակ նկատեց, հիշեց, թե ինչպես մտավ դիահերձարան ու տեսավ հատակին թափված դիերի պարկերը։
«2 սենյակում ճանճերի մեջ լցված դիերի գարշահոտություն էր։ Սառնարանում 10 տեղ կար ու ես ևս օգնել եմ, որ այդ դիերը տեղափոխվեն սառնարան»,- պատմեց Զոհրաբյանը։
Նա զարհուրում է, որ այդքանից հետո զոհվածների ծնողները դեռ ուզում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ կամ ինչ-որ բան խնդրել նրանից։
Նաիրա Զոհրաբյանը պատմեց նաև մեկ այլ դեպք, երբ ծնողները դիմել են իրեն՝ իրենց որդիներին շրջափակումից հանելու համար։ Սակայն հետո փոշմանել են, քանի որ Փաշինյանն ասել է, թե՝ եթե Նաիրա Զոհրաբյանը հարցին խառնվի, ապա կառավարությունը չի պարտավորվում շրջափակումից հանելու տղաներին։ Իսկ մեկ շաբաթ անց, երբ ծնողները հանդիպել են Փաշինյանի հետ, վերջինս դիմել է իր կողքին այդ պահին գտնվող Նաիրի Սարգսյանին և հարցրել․ «Այսքան ժամանակ, որ շրջափակման մեջ լինեն տղերքը, դեռ ո՞ղջ կլինեն», ինչին Նաիրի Սարգսյանը ժեստով պատասխանել է․ «Ծը»,- և հարցը դրանով փակվել է։ Իսկ արդեն հետո՝ տղաների դիերը, 12 պարկով, Ադրբեջանը հանձնել է Հայաստանին։
Մանրամասները՝ տեսանյութում․