Կրակոցներ Սոմալիում. կա 11 զոհ
Սոմալիում առնվազն 11 մարդ է զոհվել Բոսասո քաղաքում անվտանգության ուժերի միջև բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է Somali Guardian-ը։
Նշվում է, որ փոխհրաձգություն է սկսվել Բոսասո օդանավակայանի անվտանգության ջոկատի եւ հատուկ նշանակության ջոկատի միջեւ՝ կապված Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյից մարդասիրական օգնություն կրող ինքնաթիռի ժամանման հետ։ Հատուկ նշանակության ջոկատի զինծառայողները պնդել են, որ ինքնաթիռը մտնի, սակայն պահակները թույլ չեն տվել անցնել։
Ինքնաթիռը ստիպված է եղել առանց բեռնաթափման վերադառնալ Մոգադիշո։ Մահացածների հետ միասին կան նաև վիրավորներ։