NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Ուր կշպրտեն Արման Սարգսյանին իր անգրագիտությամբ, եթե հանկարծ մի օր նա դադարի ՔՊ անդամ լինելուց

Ադրբեջանական ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Վայոց Ձորում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին լուրը, հերթական անգամ, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հաստատվեց միայն այն բանից հետո, երբ տեղեկությունը շատ արագ համացանցով տարածվեց։

Ու չնայած ՊՆ-ից նման տեղեկություններն «աքցանով ես քաշում», սակայն, օրինակ, Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ավելի քան համոզված է, որ «ՊՆ-ն չի կարող որևէ բան թաքցնել, չի կարող լինել որևէ սահմանային միջադեպ, որի մասին ՊՆ-ն լռի» (մեջբերում)։

Նա լրագրողների հետ զրույցում նաև ասաց, որ ՊՆ-ում բոլորն էլ, ու հատկապես ինքը, շատ հասանելի են լրագրողներին․ «Պարբերաբար շփվել եմ»,- ասաց նա։

Հարկ է նկատել, սակայն, որ այդ ամենը փոխնախարարն ասում էր գրեթե վազելով՝ իրականում փախչելով լրագրողներից, ինչպես անում է սովորաբար։ Այնպես որ, լրագրողները ստիպված եղան նրա հետևից վազել, որպեսզի որոշ մանրամասներ իմանան թշնամու արձակած կրակոցների ու դրանց հետևանքների մասին։

Արման Սարգսյանն այդտեղ էլ փայլեց իր «հանճարեղ» մտքով՝ ասելով, թե «Մեր  սահմանը փոխվել է, մեր ամբողջ սահմանագիծը փոփոխության է ենթարկվել, ու չի բացառվում, որ այլ վայրերում ևս հնչեն կրակոցներ»․․․

Իհարկե, այստեղ չի քննարկվում այն, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի տարածքի փոփոխության վերաբերյալ հարցերը պարտադիր որոշվում են հանրաքվեի միջոցով։

Հարցն այն է, որ, ինչպես և ոստիկանապետ եղած ժամանակ, այնպես էլ այսօր՝ որպես ՊՆ փոխնախարար, Արման Սարգսյանն իր զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանում, քանի որ պարզապես չի տիրապետում իր գործունեությանը։

ՊՆ այս բարձրաստիճան պաշտոնյան իրավունք չուներ հայտարարելու, որ սահմանագիծը փոփոխության է ենթարկվել, քանի որ ոչ միայն սահման փոխելու համար չի եղել հանրաքվե, այլև թշնամին ներխուժել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, ավելին՝ նույնիսկ չեն եղել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ:

Սահմանային կարգավիճակից ու, առհասարակ, վիճակից անտեղյակ ՊՆ փոխնախարարը հայտարարում է, թե սահմաններ են փոխվել, կրակոցներ կարող են լինել…

Իբր քիչ է, որ Պաշտպանության փոխնախարարը, փաստորեն, սահմանները ճանաչում է «փոփոխված», դեռ մի բան էլ հանգիստ տոնով ասում է, թե՝ կրակոցներ կլինեն․․․․ 

Մյուս կողմից էլ փոխնախարարին կարելի էր հարցնել՝ պարոն փոխնախարար, բա էդ Դուք ու Ձեր կառավարությո՞ւնը չէիք «խաղաղության դարաշրջան» ստեղծում, բա սա՞ է ձեր «խաղաղության դարաշրջան»-ը, էլ ի՞նչ «խաղաղության դարաշրջան», եթե դեռ պետք է կրակոցներ հնչեն ու զոհեր լինեն։

Եվ, ի վերջո, այս ամենով հանդերձ, հարկ է հիշել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած միտքը։ Նա մի առիթով ասել է, թե՝ «Արման Սարգսյանը, եթե մեր թիմի անդամ չլիներ, ոստիկանապետ չէր լինի»․․ նույնը կարելի է ասել նրա փոխնախարար լինելու վերաբերյալ, ինչն իր հերթին խոսում է Արման Սարգսյանի անգրագետ պաշտոնավարման մասին։ 

Մնում է միայն հասկանալ, թե ինչ կլինի նրա հետ կամ ուր կշպրտվի, հենց ՔՊ անդամ չլինի․․․

NEWSPRESS.am