Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Իրականացված վերափորձաքննությունների արդյունքում սահմանվել է պատերազմի 1243 մասնակցի հաշմանդամություն.Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել

Ի պատասխան 2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների և վերափորձաքննությունների վերաբերյալ մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ պատերազմից հետո հաշմանդամության խումբ է սահմանվել 1498 անձի։ Իրականացված վերափորձաքննությունների արդյունքում՝ այս պահին հաշմանդամություն է սահմանված պատերազմի 1243 մասնակցի, որից 1-ին խումբ՝ 112 անձ, 2-րդ խումբ՝ 244 անձ, 3-րդ խումբ՝ 887 անձ։

Ինչ վերաբերում է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից նշանակվող հատուցմանը, տեղեկացնում ենք, որ կարևորելով հարցի զգայունությունը՝ այս ուղղությամբ նախատեսվում են քննարկումներ, որոնց արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Հիշեցնենք, որ բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում և անձի հաշմանդամությունը սահմանվում է ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության բաժինների կողմից։

Անձին հաշմանդամություն սահմանվում է (այդ թվում՝ վերին և ստորին վերջույթների տարբեր մակարդակների ամպուտացիաներ ունեցող անձանց) Հայաստանի Հանրապետությունում գործող հաշմանդամության սահմանման չափորոշիչներին համապատասխան՝ հաստատված ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13 թիվ 780-Ն որոշմամբ։

Ըստ այդմ, վերին և ստորին վերջույթների տարբեր մակարդակների անդամահատումներ ունեցող անձանց (անկախ վնասվածքը ձեռք բերելու հանգամանքներից) երրորդ խմբի հաշմանդամություն սահմանվում է բոլոր այն դեպքերում, երբ առկա է կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի 1-ին աստիճանի սահմանափակում կամ դրանց զուգորդում՝

ինքնասպասարկման ապահովման 1-ին աստիճանի ունակություն, այսինքն՝ ինքնասպասարկումն ապահովվում է օժանդակ միջոցների օգտագործմամբ (տվյալ պարագայում՝ պրոթեզ, հենակ, ձեռնափայտ),
ինքնուրույն տեղաշարժվելու 1-ին աստիճանի կարողություն, այսինքն՝ անձն ինքնուրույն տեղաշարժվում է առավել երկարատև ժամանակի ծախսումով, ընդհատումներով և տարածության կրճատմամբ, օժանդակ միջոցների օգտագործմամբ (տվյալ պարագայում՝ պրոթեզ, հենակ, ձեռնափայտ),
աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 1-ին աստիճանի կարողություն, այսինքն՝ անձն աշխատում է սովորական աշխատանքային պայմաններում որակավորման իջեցման կամ արտադրական գործունեության ծավալի նվազեցմամբ, առկա է սեփական մասնագիտությամբ աշխատանք կատարելու անհնարինություն,
ուսումնառության 1-ին աստիճանի կարողություն, այսինքն՝ ուսումնառություն միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական կրթության ձևերի ուսումնական հաստատություններում ուսուցման գործընթացի հատուկ կանոնակարգի պայմաններում և (կամ) օժանդակ միջոցների օգտագործմամբ ուսումնառության կարողություն։
Վերին և ստորին վերջույթների տարբեր մակարդակների անդամահատումներ ունեցող անձանց (անկախ վնասվածքը ձեռք բերելու հանգամանքներից) երկրորդ խմբի հաշմանդամություն սահմանվում է բոլոր այն դեպքերում, երբ առկա է կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի 2-ին աստիճանի սահմանափակում կամ դրանց զուգորդում՝

ինքնասպասարկման ապահովման 2-րդ աստիճանի ունակություն, այսինքն՝ ինքնասպասարկումն ապահովվում է օժանդակ միջոցների օգտագործմամբ (տվյալ պարագայում՝ պրոթեզ, հենակ, ձեռնափայտ) և այլ անձանց մասնակի օգնությամբ,
ինքնուրույն տեղաշարժվելու 2-րդ աստիճանի կարողություն, այսինքն՝ անձն ինքնուրույն տեղաշարժվում է օժանդակ միջոցների (տվյալ պարագայում՝ պրոթեզ, հենակ, ձեռնափայտ) օգտագործմամբ և այլ անձանց մասնակի օգնությամբ,
աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 2-րդ աստիճանի կարողություն, այսինքն՝ անձն աշխատում է հատուկ ստեղծված պայմաններում օժանդակ միջոցների և (կամ) հատուկ սարքավորված աշխատատեղերի օգտագործմամբ, առկա է այլ անձանց օգնությամբ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողություն,
ուսումնառության 2-րդ աստիճանի կարողություն, այսինքն՝ ուսումնառություն միայն հատուկ ուսումնական հաստատություններում կամ հատուկ ծրագրերով օժանդակ միջոցների օգտագործմամբ և (կամ) այլ անձանց օգնությամբ (բացի ուսուցանող անձնակազմից) ուսումնառության կարողություն։
Վերին և ստորին վերջույթների տարբեր մակարդակների անդամահատումներ ունեցող անձանց (անկախ վնասվածքը ձեռք բերելու հանգամանքներից) առաջին խմբի հաշմանդամություն սահմանվում է բոլոր այն դեպքերում, երբ անձն ունի կենսագործունեության հետևյալ տեսակներից որևէ մեկի 3-րդ աստիճանի սահմանափակում կամ դրանց զուգորդում՝

ինքնասպասարկման ապահովման 3-րդ աստիճանի ունակություն, այսինքն՝ անձն ունի ինքնասպասարկման ապահովման ունակության անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն,
ինքնուրույն տեղաշարժվելու 3-րդ աստիճանի կարողություն, այսինքն՝ առկա է ինքնուրույն տեղաշարժվելու անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն: