Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ, հայտնում են Կառավարությունից։
Վարչապետը ողջունել է հյուրերին և շնորհավորել նրանց Հայ Ավետարանական եկեղեցու 175-ամյակի կապակցությամբ:
Զավեն Խանջյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին հանդիպման համար ու ներկայացրել Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից իրականացվող ծրագրերը: