Ֆրանսիայում պարենային ապրանքների անբավարարության կտրուկ աճ է գրնցվել. Figaro
Վերջին մեկ տարում պարենային ապրանքների պակասուրդը ֆրանսիական սուպերմարկետներում խիստ մեծացել է։ Այս մասին են վկայում NielsenIQ վերլուծաբանական ընկերության տվյալները, որոնք երկուշաբթի մեջբերել է Le Figaro թերթը։
Մայիսի 23-ից մինչեւ հունիսի 19-ը խանութներում պարենային բոլոր տեսակի մթերքների անբավարարությունը հասել է 5,5 տոկոսի, այն 1,2 տոկոսով ավելին է 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ։
Ըստ Le Figaro-ի՝ անբավարարությունն առաջին հերթին վերաբերել է մանանեխին, ձեթերին, սոուսներին, ալրին եւ սառեցված աղի մթերքներին։ Որոշ մթերքների քանակը խանութներում նույն շրջանում, ընդհակառակը, ավելացել է անցած տարվա համեմատ։ Խոսքը սուրիմիի (խեցգետնի մսի նմանակ), հալած պանրի, շոկոլադով հրուշակեղենի, պորտվեյնի եւ մանկական սննդի համար անհրաժեշտ կաթի մասին է։