ԱԺ խորհուրդը քննարկելու է 14 ընդդիմադիր պատգամավորի մանդատներից զրկելու հարցը․ Արթուր Հովհաննիսյան
Ազգային ժողովի խորհուրդը քննարկելու է 14 ընդդիմադիր պատգամավորի մանդատներից զրկելու հարցը, Factor TV-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նախօրեին խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակվել էր 33 պատգամավորի մանդատից զրկելու նախագիծը, որը կարճ ժամանակ անց հեռացվեց։
Արթուր Հովհաննիսյանը նշել է, թե նախագիծը հեռացվել է տեխնիկական խնդիրների պատճառով, իսկ ԱԺ խորհրդի նիստը նախատեսվում է գումարել առաջիկա օրերի ընթացքում։