Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանք
Մամուլ

Չեմ կարծում, որ տիկին Բաթոյանը միտումնավոր պետք է խախտումներով բնակարանների գնման վկայականներ բաժաներ. Նարեկ Մկրտչյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը երեկ խորհրդարանում էր։ Նա լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ թոշակների բարձրացման խնդրին՝ հայտարարելով, որ նախատեսում են 2023 թվականից թոշակները բարձրացնել 6 հազար դրամով՝ երկու փուլով։ Նաեւ նպաստներն ու աշխատավարձերն են բարձրացնելու։ Նախարարը փորձեց հուսադրել, որ շուտով մարզերը կկարողանան ամբողջությամբ ապահովել POS տերմինալներով, որպեսզի թոշակառուները կարողանան անկանխիկ գործարքներ կատարել եւ դրա դիմաց 5 հազար դրամ քեշբեք ստանալ։ Խոսեց նաեւ պրոթեզավորման խնդիրներից՝ նշելով, որ այստեղ ունենք գիտելիքի և մասնագետների խնդիր, բայց դժվարացավ բացատրել, թե ինչու պիտի պատգամավորներն ու նախարարներն այդքան բարձր պարգեւավճարներ ու աշխատավարձ ստանան, իսկ թոշակառուները՝ այդքան ցածր թոշակ։ Հիմնավորումը, ըստ նախարարի, թվերի մեջ է՝ նախարարների ու պատգամավորների թիվը շուրջ 400 հազար թոշակառուների թվից անհամեմատ ավելի քիչ է, եւ հետո՝ այդ նույն պատգամավորներն ու նախարարներն են օրենսդրական նախագծեր ներկայացնում, որով մի քանի հազար դրամով բարձրանում է թոշակառուների թոշակը։

«Շատ լավ կլինի, որ թոշակները միանգամից բարձրացվեն, շատ լավ կլինի, որ նվազագույն աշխատավարձը դառնա 85 հազար, որը կառավարության ծրագրով ներկայացրել ենք, որ մինչեւ 2026 թ․ դառնալու է այդքան։ Հետեւաբար՝ մենք ամեն ինչ պետք է անենք եւ փուլային տարբերակով անենք։ Կառավարության ծրագիրը մեկ տարվա համար չէ, կառավարության ծրագիրը 5 տարվա համար է, մենք էդ հինգ տարվա ընթացքում փորձելու ենք փուլային ճանապարհով անցնել»,- ասաց սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը։

Հարցրինք՝ չէի՞ն կարող այդ քեշբեքի արդյունքում կենսաթոշակը 5 հազար դրամով ավելացնելու փոխարեն միանգամից պետբյուջեից ուղիղ ձեւով ավելացնել թոշակների չափը։ «Նախ ասեմ, որ սա միջոցառում է, այսինքն՝ մենք էս ծրագիրն իրականացնելու ենք մինչեւ դեկտեմբեր, գնահատելու ենք ծրագիրը, նայելու ենք դրա խնդիրները, առավելությունները, թերությունները, գուցե վերանայենք, գուցե լավարկումներ մտցնենք»,- ասաց նա՝ նշելով, որ այս ծրագրի իրականացմանը պետբյուջեից 5 միլիարդի կարգի գումար է հատկացվելու։

Նրան հարցրինք նաեւ Հաշվեքննիչ պալատի հայտնաբերած ու մամուլում հրապարակված չարաշահումների մասին, որտեղ նախկին նախարար Զարուհի Բաթոյանի անունն է շրջանառվում։ Նարեկ Մկրտչյանն ասաց, որ դա մանկատան սաներին տրվող բնակարանների գնման վկայականներին է վերաբերում՝ 161 վկայական է տրվել, իսկ Հաշվեքննիչ պալատը ստանդարտներին չհամապատասխանելու զեկույց էր հրապարակել։

«Եվ մենք նաեւ դրա հետքերով ուսումնասիրեցինք եւ տեսանք, որ կան չարաշահումներ։ Թե ովքեր են կազմակերպել, ովքեր են ներկայացրել, հիմա դատախազությունն ուսումնասիրություն է իրականացնում, սպասենք դատախազության բացահայտմանը»,-ասաց նախարարը։

- Իսկ Զարուհի Բաթոյանից առաջ կամ հետո եղե՞լ են չարաշահումներ՝ մյուս նախարարների օրոք։

- Ուսումնասիրություններ, ըստ էության, բոլոր ուղղություններով էլ կան, եւ համապատասխան փաստերի առկայության դեպքում դրանք կհրապարակվեն։

- Ասում են՝ անձամբ Դուք եք «բոչկա գլորել» Բաթոյանի վրա, եւ դրանից են այդ չարաշահումներն ի հայտ եկել։

- Տիկին Բաթոյանն իմ գործընկերն է, և  եթե ծանոթ եք տիկին Բաթոյանի գրառմանը, նա նույնպես կողմնակից է, որպեսզի անաչառ քննություն տեղի ունենա, եւ մեղավորները պատժվեն։ Ես չեմ կարծում, որ տիկին Բաթոյանը միտումնավոր պետք է խախտումներով բնակարանների գնման վկայականներ բաժաներ։ Մեղավորները, բնականաբար, պատժվելու են։

- Կարծում եք՝ մեղավո՞ր է նա։

- Ես դատարան չեմ, ես նախաքննող մարմին չեմ։ Թող դատախազությունն իրականացնի, բոլոր մեղավորները պատասխան են տալու՝ կլինեմ ես, թե մեկ ուրիշը։ Եթե ինձնից հետո կգա մի նախարար, եւ չարաշահողը կլինեմ ես, ես միայն ուրախ կլինեմ, եթե բացահայտվի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։