Շրի Լանկայի նախագահը կնոջ հետ ռազմական ինքնաթիռով փախել է Մալդիվներ
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսանը ռազմական ինքնաթիռով փախել է Մալդիվներ։ Այս մասին հայտնում է eguardian.com-ը։
Նրա հեռանալուց հետո վարչապետի գրասենյակը հայտնել է, որ արտակարգ դրություն է հայտարարվել, քանի որ ցուցարարները շարունակում են փորձել գրոհել կառավարության գրասենյակները:
Օդային ուժերը հաստատել են, որ Ռաջապակսան, նրա կինը և անվտանգության երկու աշխատակիցները չորեքշաբթի վաղ առավոտյան նստել են ռազմական ինքնաթիռ, այն բանից հետո, երբ նա դիմել է գործադիր մարմնին՝ իր փախուստին հնարավոր դարձնելու համար:
«Սահմանադրության դրույթների համաձայն և կառավարության խնդրանքով Շրի Լանկայի ռազմաօդային ուժերն այսօր վաղ առավոտյան ինքնաթիռ են տրամադրել՝ նախագահին, նրա կնոջը և անվտանգության երկու պաշտոնյաներին Մալդիվներ թռչելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: