Հուլիսի 14-ին ԱԺ խորհուրդը նիստում կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը
Ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրելու, օրակարգում է ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը։

Ազգային ժողովի խորհուրդը Սահմանադրական դատարան է դիմելու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության բոլոր և «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով։
Ցանկից բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները։
ԱԺ խորհրդի արտահերթ նիստը կկայանա հուլիսի 14-ին` ժամը 18։30-ին։