Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում մտափոխվել է
Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում մտափոխվել է։ Նախատեսվում էր այս հարցը լուծել մինչև 2022 թվականի ավարտը։
«Ուշադիր քննարկումից հետո մենք որոշեցինք, որ վրացական քաղաքական վերնախավը չպետք է շտապի»,- ասել են Եվրահանձնաժողովում։
Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ եթե Թբիլիսին ներքաշվի Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման մեջ, դա ճանապարհ կբացի դեպի ԵՄ։ Սակայն Վրաստանի կառավարությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց եւ «երկրորդ ճակատի բացման» հեռանկարից հրաժարվել է։