Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ20 հավաքականը պարտություն է կրել Գերմանիայից
Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում:
Ֆեդերացիայիցայտնում են՝ երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 30-101 հաշվով զիջել է Գերմանիայի հավաքականին:
Անցկացրած առաջին խաղում Հայաստանը 49-46 հաշվով հաղթել էր Վրաստանին, երկրորդ խաղում՝ պարտվել Իսրայելի հավաքականին: