Անհայտ անձը Հրազդանի կիրճում մի քանի անգամ հարվածել է 32-ամյա Եկատերինայի հետույքին և ընթացքում երգել՝ Эх, раз, да еще раз, да еще много-много много раз
Ոստիկանության կենտրոնական բաժնում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հուլիսի 6-ին ոստիկանություն է ահազանգել Ռուսաստանի քաղաքացի, 32-ամյա Եկատերինա Ս.-ն և հայտնել, որ այդ օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն անծանոթ տղամարդը Հրազդանի կիրճում բռնել է իր ձեռքից, ապա մի քանի անգամ ձեռքով հարվածել իր հետույքին և այդ ընթացքում երգել՝ Эх, раз, да еще раз, да еще много-много много раз. Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված արարքի համար հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Երևանում բնակվող 28-ամյա տղամարդուն: