Շատ դատախազներ կլքեն համակարգը. խառնաշփոթ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում դեռ խառնաշփոթ է, որը պայմանավորված է նոր գլխավոր դատախազի նշանակման մասով։
Մասնավորապես, համեմատություններ են արվում առ այն, որ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության համակարգից է եղել, եւ տարբեր հարցերով կարողացել են նրա հետ զրուցել եւ ընդհանուր հայտարարի գալ շատ հարցերում, իսկ, ահա, Աննա Վարդապետյանը համակարգից չէ, ուստի գլխավոր դատախազի հետ կապը կտրվում է, և դատախազների համար առավել բարդ շրջան է սկսվում։
Չի բացառվում, որ շատ դատախազներ լքեն համակարգը։ Գլխավոր դատախազի տեղակալների մասով արդեն գրել էինք, որ նրանք կհեռանան: Նշենք, որ գլխավոր դատախազ ընտրված Աննա Վարդապետյանը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ին, սակայն մինչեւ այդ արդեն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, կադրերի փնտրտուք է, շատերը հրաժարվում են աշխատել նրա հետ, եւ շուտով ազատման դիմումների շարք կլինի»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: