ԱՄՆ-ն և Իսրայելը նոր հռչակագրով կկանխեն Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հինգշաբթի Երուսաղեմում երկկողմ հանդիպման ժամանակ կստորագրեն համատեղ հռչակագիր՝ խոստանալով կանխել Իրանին միջուկային զենք ստեղծելուց։
Այս մասին հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահը և վարչապետը կստորագրեն նոր համատեղ հռչակագիր, որը վերահաստատում է մեր երկու երկրների անքակտելի կապերը և ընդլայնում է Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև երկարամյա անվտանգության հարաբերությունները: Այս հռչակագիրը կարևոր է և ներառում է պարտավորություն՝ երբեք թույլ չտալ Իրանին ձեռք բերել միջուկային զենքը, ինչպես նաև պայքարել Իրանի ապակայունացնող գործողությունների, հատկապես Իսրայելին ուղղված նրա սպառնալիքների դեմ»,- ասել է պաշտոնյան։