Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Փաշինյանը՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների շրջանակներում․ ՍաղաթելյանԿոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան ՀակոբյանՀորմուզի նեղուցում լցանավերի վրա հարձակումների թիվը՝ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր հասել է առավելագույնին. ReutersԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԵվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ առևտրային քաղաքականություն վարելՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՎերջին երեք տարիներին Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ ԶաքարյանԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերՂազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերումՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց․ նա տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայրԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԿարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրըՀայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբՁերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր. HraparakՓաշինյանի հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է, AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները. Միքայել ՄինասյանՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերըՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրարԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԷջմիածնում բժշկական կենտրոնի կառուցումը կտևի 2–3 տարի. ՀՀ առողջապահության նախարարԵրեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունըՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՕշականում միասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջԵկեղեցին չի փորձում ձեռք բերել պետական իշխանություն. նա փորձում է պահել այն, ինչ պետությունը չի կարող փոխարինել՝ հոգևոր միասնությունը, ինքնությունն ու հիշողությունըԱրբանյակային լուսանկարները վկայում են Իրանի միջուկային օբյեկտում նոր ակտիվության մասինՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +23-ի. եղանակը առաջիկա օրերինՈստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է մանկահասակ երեխային գրկած քաղաքացին ձերբակալվելԹաղման նպաստ կստանան միայն անապահովները. որոշել են գումարը հատկացնել այս պահին ապրող թոշակառուներին. ԹորոսյանՍեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27%-ովԻնչու է հայի ձերբակալությունը հայտնվում է սոցցանցերում, իսկ հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալմումն ամեն կերպ քողարկվում. ընդդիմադիր պատգամավորը՝ ՓաշինյանինՓաստերի փոխարեն «օդում կախված» լուրեր, չստուգված պատմություններ. սա է Վեհափառի դեմ պայքարի հարցում Փաշինյանի ու նրա թիմի ողջ պերճանքը. ՀովասափյանԵթե դուք ընտրությունների ժամանակ հաղթած լինեիք, առնվազն լուրջ էսկալացիաներ էին տեղի ունենալու. Փաշինյանը՝ ընդդիմությանըԼաս Վեգասում կմեկնարկի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունըԱդրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դիվերսանտ չէր. Պապիկյանը Շաքիի միջադեպին անդրադարձավԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Լիպարիտի Մանուկյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 450 միլիոն դրամՔանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետԽանջյան 20, 20/1 հասցեում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ (տեսանյութ)Հետիոտնային անցում կկազմակերպվի Շիրակի փողոցում«Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության և նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. ՇարմազանովԱրաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am
Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը մի հիմարություն է դուրս տալիս ու դա մի օրում լցվում է հասարակության որոշ շերտերի գլուխը․ Էդգար Ղազարյան

Մենք տքնաջան աշխատել ենք ամբողջ կյանքում բարիք ենք ստեղծել ու մեզ հետ տարել ենք հասարակության որոշակի հատվածներին՝ սոցիալական համերաշխություն ցուցաբերելով։ Ասել ենք՝ դե հայ ենք։ Հասարակության այդ հատվածը ո՛չ դպրոցում, ոչ՛ համալսարանում չի սովորել, չի աշխատել, հիմա էլ չի աշխատում ու ոչ էլ ունեցել է այդ ունակությունը։ Առհասարակ բարեվարքություն չունեն։ Բայց ստացվում է, որ նրանք ոչ միայն մեզ հավասար որոշումներ են կայացնում, այլև մի բան էլ ավել, առաջ են անցնում։ Այս մասին «Հայելի» ակումբում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Ղազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր անգրագետ, անդաստիարակ տեղով մի հիմարություն է դուրս տալիս ու մի օրում լցվում է հասարակության այդ շերտի գլուխը։

«Ես զարմանում եմ, բա մեր ասածներն ինչո՞ւ նրանց գլուխը չի մտնում՝ առավոտից իրիկուն խոսում ենք։ Երկու տարի է՝ գյումրեցիների երեխաները գտնվում են անազատության մեջ, ու նրանք ադրբեջանական հեռուստաալիքներով տեսնում են, թե իրենց երեխաները ոնց են դատվում բանտերում։ Արդեն 2 տարի նրանց խաբում են։ Ալեն Սիմոնյանն էլ ասում է, որ նրանք իր համար գոյություն չունեն։ Նիկոլն էլ ասաց, որ երկու ամիս հետո կգան, բայց չեկան։ Մի օր ասաց՝ իմ եղբայրներն են, մյուս օրն ասաց՝ դավաճաններ են։ Մի անգամ էլ ասաց՝ տղուս կտամ, որ իրենց բերեմ։ Խաբելով ոնց ուզում են, մարդկանց հետ վարվում են։ Վերջերս՝ գիշերը ժամը 10-ին, ասաց, որ նրանք գերության մեջ են հայտնվել ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում։ Լույսը հենց բացվեց, գյումրեցիները վեր կացան, գնացին հյուպատոսության շենքի դիմաց ցույց անելու։ Այսինքն՝ բա չե՞ք մտածում ասել՝ իմ երեխան ՀՀ քաղաքացի է, դու ՀՀ վարչապետն ես, ես քեզնից բան չունեմ պահանջելու, հյուպատոսությունից եմ պահանջելո՞ւ իմ երեխուն։ Կապ չունի՝ երբ ու որտեղ․ այդ մարդիկ քո երկրի քաղաքացիներն են։ Բա էդքան, որ ՌԴ նախագահի հետ հանդիպում ես, ի՞նչ ես խոսում։ Դա ՌԴ-ի պատասխանատվության հա՞րցն է։ Ու այդ մարդկանց մոտ ոչ մի անալիտիկ մտածողություն չկա, որ ասեն՝ արա՛, դու էդ ի՞նչ ես խոսում»,- նշեց Ղազարյանը ու կրկին զարմացավ, թե ինչպես են մարդիկ հավատում ու ընդունում Փաշինյանի ասած հիմարությունները։